«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Լոնդոնի սիմֆոնիկը ֆեյսբուքյան իր էջում զետեղել է Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ձայնագրած՝ Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» ստեղծագործությունը

Լոնդոնի սիմֆոնիկը ֆեյսբուքյան իր էջում զետեղել է Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ձայնագրած՝ Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» ստեղծագործությունը
14.05.2020 | 13:41

Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում, որն ունի ավելի քան 375 հազար հետեւորդ, տեղադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ձայնագրած՝ Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» ստեղծագործությունը՝ այդպիսով միանալով մաեստրո Միրզոյանի տարեդարձին ուղղված շնորհավորանքին։


Հիշեցնենք, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը ձայնագրել է 2019 թվականին։ Մաեստրո Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ի թիվս այլ գործերի ձայնագրել են նաև Արամ Խաչատրյանի Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից։ Սերգեյ Սմբատյանի ջանքերի շնորհիվ բրիտանական հայտնի կոլեկտիվի կողմից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրումը մաեստրո Սմբատյանի՝ հայ կոմպոզիտորական արվեստն աշխարհում հանրայնացնելուն ուղղված քայլերից է։


Նշենք, որ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի ձայնագրությունների պրոդյուսերը «Գրեմմիի» մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերն էր։ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն աշխարհի լավագույն նվագախմբերից է։ Այն հիմնադրվել է 1904 թվականին։ Նվագախմբի հետ սերտորեն համագործակցել են աշխարհահռչակ դիրիժորներ։
Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» ստեղծագործությունը՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի եւ Սերգեյ Սմբատյանի ներկայացմամբ, կարող եք ունկնդրել հետեւյալ հղմամբ։

Դիտվել է՝ 1895

Մեկնաբանություններ